ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Խաչատրյանական համերգ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 55-ամյակին

Խաչատրյանական համերգ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 55-ամյակին
05.11.2014 | 18:20

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համերգը նվիրված է ՀՀ ականավոր ռազմական, քաղաքական, պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա Խաչատրյանի անվան տրիոն։ Ծրագրում Խաչատրյանի կոնցերտներն են՝ Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Կարեն Քոչարյան), Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Կարեն Շահգալդյան) և Դաշնամուրի կոնցերտ (մենակատար՝ Արմինե Գրիգորյան)։

Ինչո՞ւ որոշվեց Վազգեն Սարգսյանին նվիրված համերգում կատարել Արամ Խաչատրյանի կոնցերտները, ո՞րն է երկու անհատականությունների միջև էմոցիոնալ կապը։ Հարցին Խաչատրյանի եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Արամ Խաչատրյանը այն կոմպոզիտորն է, ով հայկական երաժշտությունը բերեց միջազգային ասպարեզ։ Խաչատրյանով ճանաչում են հայկական մշակույթը, հայ ազգին։ Ամբողջ աշխարհում Խաչատրյանը ասոցացվում է Հայաստանի հետ։ Վազգեն Սարգսյանը նորաստեղծ հանրապետությունում կազմավորեց բանակ։ Պետականության կայացման գաղափարը կապված է նաև նրա անվան հետ։ Այս երկու մարդիկ էլ վառ անհատականություններ են, ում միջև կարելի է շատ զուգահեռներ տանել»։
Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն էլ ավելացրեց, որ ինչպես Խաչատրյանն է իր երաժշտությամբ զանգվածներ տանում իր հետևից, այնպես էլ՝ սպարապետը։ Իսկ ըստ Կարեն Շահգալդյանի՝ այս երկու նշանավոր անձինք էլ օժտված են մեծ էներգիայով և փոխլրացնում են միմյանց։
Անդրադառնալով երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությանը, Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները տեղեկացրին, որ այս տարի սա արդեն երկրորդ համագործակցությունն է։
«Երիտասարդական նվագախմբերում մի տասակ տաքություն կա։ Կա′մ նրանք դեռ չեն հոգնել երաժշտությունից, ինչպես մեծահասակների որոշ նվագախմբերում, կա′մ էլ դա նրանց ղեկավարի շնորհիվ է։ Սերգեյ Սմբատյանը երաժշտությունը շատ սիրող մարդ է։ Որքան էլ տարօրինակ հնչի, երաժշտի համար կարևոր է սիրել երաժշտությունը։ Սերգեյ Սմբատյանն իր գործով շատ լրջորեն է զբաղվում։ Լրջագույն վերաբերմունք ունի այն ստեղծագործություններին, որոնք ներկայացնում է։ Մենք արդեն փորձեր ունեցել ենք և արձանագրել, որ ամեն անգամ նրանք կարծես նոր լիցքերով են անդրադառնում ստեղծագործություններին, թեև դրանցից շատերը գուցե և արդեն կատարել են։ Սերգեյ Սմբատյանը չափազանց ուշադիր է նաև մենակատարների նկատմամբ, ինչը նույնպես դիրիժորի համար կարևոր հատկանիշ է։ Կարծում եմ՝ և′ նվագախումբը, և′ դիրիժորը մեծ ապագա ունեն»,- նշեց Կարեն Շահգալդյանը։

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ